Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Լուծումը «ստվերը ջարդելն է»

Լուծումը «ստվերը ջարդելն է»
30.01.2015 | 11:47

Այս տարվա հունվարի 22-ից կառավարության շենքը պաշարողների պակաս չունի։ Մի տեսակ «հարազատացել» են շենքն ու բողոքողները։ Հունվարի 29-ը ևս այս առումով բացառություն չէր։ Մայրաքաղաքի բոլոր տոնավաճառների աշխատակիցները բողոքում էին «Շրջանառության հարկի» ներդրման դեմ, սակայն մի փոքր խաբված դուրս եկան. կառավարության հերթական նիստը տեղի չունեցավ, այն տեղափոխվել էր հունվարի 30-ին։

Մի քանի օր առաջ բողոքատեղի դարձած շենքի առջև էին նաիրիտցիները և արդարացիորեն պահանջում էին իրենց աշխատանքի վարձը։ Դրանից մի քանի օր առաջ «Հրազդան» տոնավաճառի առևտրականներն էին բողոքում տեղի վարձավճարը բարձրացնելու դեմ։ Միխոսքով,ցանկըկարելիէշարունակել,սակայնկարևորը մեկ այլ բան է` ե՞րբ են բողոքները լուծում ստանալու։

Ի վերջո, մի՞թե չի կարելի նաիրիտցիների աշխատավարձը վճարել։ Պատկերացրեք` մեկը պարտք է որևէ պաշտոնյայի և չի կարողանում վճարել, պատճառաբանելով` երբ ապրանքս ծախվի, այն ժամանակ էլ կտամ։ Չի ընկալվի և չի ընդունվի, չէ՞, այդ պաշտոնյայի կողմից նման պատճառաբանությունը։ Հասկանալի է, «Նաիրիտի» խնդիրը լուրջ է ոչ միայն աշխատակիցներին ունեցած պարտքի, այլև ընդհանրապես այն աշխատեցնելու առումով, սակայն արդյո՞ք դրա մեղավորը նաիրիտցիներն են։

Կամ, եթե վաճառականները հիմնավոր փաստարկներ են ներկայացնում շրջանառության հարկի դեմ, ապա ինչո՞ւ չի կարելի այդ օրենքը դարձնել կամավոր։ Ի դեպ, կամավորության սկզբունքի մասին. 2017-ին բողոքի մեծ և նոր ալիք է բարձրանալու, երբ սոցիալական կուտակային համակարգը ներդրվի մասնավոր հատվածում։ Բողոքի ալիք, որը կհամընկնի նախագահական ընտրությունների շրջանի հետ։

Մի՞թե չի կարելի այս խնդիրները լուծել` թեթևացնելով ոչ միայն սոցիալական լարվածությունը հանրապետությունով մեկ, այլև բարձրացնելով սեփական իշխանության վարկանիշը։ Ինչ խոսք, հասկանալի է, խնդիրները շատ են, իսկ պետբյուջեն` սահմանափակ։ Սակայն չմոռանանք, որ ցանկության դեպքում պետությունը միշտ էլ ելք գտնում է։ Հատկապես, եթե մի քանի օլիգարխների «թափ տալու» քաղաքականություն իրականացվի։ Նշենք, որ «թափ տալ» ասելով նկատի չունենք գործարարի նկատմամբ կիրառվող ճնշումը կամ հարկերի անհարկի բարձրացումը։ Խնդիրը շատ ավելի պարզ է` անհրաժեշտ է վերջիններիս բերել իրական հարկման դաշտ և դա գործնականում կիրառել, ոչ թե հանրության աչքին թոզ փչել։

Այսօր մեր շատ համաքաղաքացիների համար անհասկանալի է` ինչո՞ւ մայրաքաղաքի բոլոր շուկաները վերածվում են «Երևան սիթիի»։ Ի՞նչ է տալիս դա ժողովրդին. գրեթե ոչինչ, ընդամենը մի քանի աշխատատեղ։ Բայց, համաձայնեք, դրա վնասները շատ ավելի մեծ են թե՛ սոցիալական լարվածության սրման, թե՛ տնտեսական առումով։ Սա ընդամենը մեկ օրինակ է, նման օրինակներ էլի կարելի է թվարկել, սակայն խնդիրը ոչ թե տվյալ կամ մեկ ուրիշ օլիգարխն է, այլ ընդհանուր մոտեցումը։ Մոտեցում,որի վերանայման դեպքում պետությունն իր առջև ծառացած շատ սոցիալական խնդիրներ լուծելու հնարավորություն կստանա։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ